Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալները հույս ունեն, թե «քյանդրբազություններն» ի զորու են թեթևացնել մեղադրանքը

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Շատերին զարմացնում է, թե ինչ է տեղի ունենում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ ընթացող դատավարությունում՝ ամբաստանյալները փոխում են ցուցմունքները, անցնում լրիվ Գյուլնազ տատի հեքիաթների դաշտ, շահարկումների առարկա են դառնում տարատեսակ մանր դետալներ, հնչում են վիրավորանքներ և այլն։

Ինչպես տեղեկացանք վստահելի աղբյուրից՝ այդ ամենը հմուտ ռեժիսուրայի է ենթարկվում դրսից, որոշակի կենտրոնից, ինչի նպատակն է զավեշտի մեջ խորտակել հարցերի հարցը, թե ով էր այդ կրակոցների քաղաքական պատվիրատուն, և ինչու էր շահագրգռված դրանց միջոցով տապալել նախագահական ընտրությունները կամ հասնել գոնե դրանց հետաձգմանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամբաստանյալներին հույսեր են ներշնչել, որ իբր թե այդպիսի «քյանդրբազությունները» ի զորու են ռեալ թեթևացնել մեղադրանքը և պատժաժամկետները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում