Հայ ջութակահարուհին դարձել է «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր

Հայ ջութակահարուհին դարձել է «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մյունխենյան կոնսերվատորիայի ուսանողուհի, ջութակահար Դիանա Ադամյանը դարձել է ԱՊՀ «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր։

«Դափնեկիր են դարձել Համագործակցության երկրների ներկայացուցիչ 8 մշակութային գործիչներ, որոնց ստեղծագործական նվաճումները նշանակալի ավանդ են դարձել արվեստի տարբեր տեսակների հանրաճանաչության զարգացման գործում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հայտնել են ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից։

Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը հանդիսանում է «Արծաթե Շելկունչիկ-2012» մրցանակի դափնեկիր։ 2012-ին նա անվանական դրամաշնորհի է արժանացել Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամից։ 2015-ին մասնակցել է Չայկովսկու անվան 9-րդ միջազգային երիտասարդական մրցույթին և գրավել երկրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում