Վարդան Հակոբյան. Ապրում ենք՝ որպես հիշողությունը մեզնից առաջ ապրածների
14/11/2019 21:17
Նմանատիպ
Իմ գոտին Սաթի տատս
հյուսում էր միշտ իր ձեռքով,
հիշողության թելերից
գույնզգույն՝ հանց ծաղկոտ
ծամերը ջրվեժների:
Հիշողությունը աչքերիս մեջ
լույս է ավելացնում, դեմքս
լվանում եմ ասես մեր
երկնամերձ Ամըտեղա ջրով,
որ բխում է սուրբ քարից:
Հեռվից նայում եմ հեռվին,
Թումանյանը, ահա, դեմից,
Գիքորի ձեռքը պինդ բռնած՝
գալիս-մտնում է խրճիթը
գետափի, որը Ես եմ, դուռս՝ բաց…
Հիշողությունը արքան է
ապագայի, հայոց որդին,
քայլում է լեռների վրայով,
քայլում է արևի վրայով,
և դարերը ետևից չեն հասնում:
Աղբյուր՝ Granish.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում