Թե ինչի դիմաց ենք վաճառում այդ 20 տոկոսը Վարդան Այվազյան հստակ չգիտի

Այն, որ «ՀայՌուսգազարդում» Գազպրոմի մասնաբաժինը 80%-ից կարող է հասնել 100%-ի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դրանում որեւէ վատ բան չի տեսնում: Այս մաիսն գրում է Yerkir.am-ը:

«Ոչինչ չի փոխում դա, 80 տոկոս է, թե 100 տոկոս’ տարբերությունն ինչում է կայանում»,-ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց Այվազյանը եւ զարմանք հայտնեց, թե ինչու է հարցը աղմուկ բարձրացրել ԶԼՄ-ներում:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ գործարքի կայացումը որեւէ բացասական հետեւանք ունենալ չի կարող: Նա նշեց, որ ընկերության սեփականության իրավունքը դեռ չի ենթադրում, որ վերջինս կարող է կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասանի ՀՀ սահմանադրությանը:

Այն, որ 20 տոկոս էլ Գազպրոմին տալու դեպքում, ոչինչ չենք կորցնում, Այվազյանը վստահ է: Մյուս կողմից սակայն նրա համար անհասկանալի է, թե ինչու է ռուսական կողմն ուզում այդ 20 տոկոսն էլ: Հարց է նաեւ, թե ինչի դիմաց ենք մենք տալիս այդ 20 տոկոսը, գումարի’ թե մեկ այլ բանի:

«80 տոկոսի դեպքում էլ են տիրապետող, 100 տոկոսի դեպքում էլ, բաժնետիրական ընկերության մասին օրենքը հստակ ասում է’ եթե դու անգամ ունես 2/3 –ից պակաս ձայն, դու բացի խորհրդում մասնակցելու իրավունքից, ուրիշ ոչ մի բանի իրավունք չունես»,-նկատեց Այվազյանը:

Թե ինչի դիմաց ենք վաճառում այդ 20 տոկոսը ՀՀԿ-ական պատգամավորը հստակ չգիտի: Կարող է ենթադրել, որ կառավարությունը գումարը վերցնի եւ փոխհատուցի սոցիալապես անապահով ընտանիքների դոտիացիայի հարցը, սուբսիդավորի, կարող է ասեն պայմանավորվածություն էլ լինի, որ 20 տոկոսի դիմաց ռուսական կողմը սուբսիդավորի:

Այվազյանը վստահեցրեց նաեւ, որ անգամ 100 տոկոսանոց բաժնետեր դառնալու դեպքում Գազպրոմը ցանկացած գին թելադրել չի կարող:

Նույն՝ Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր Մարտին Սարգսյանը դեռ վաղ է համարում «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի շուրջ բանակցությունների մասին խոսելը: «Նախարարն այդ մասին բացատրություններ տվել է և հարցը բանակցությունների փուլում է: Այսօր մենք խոսում ենք այն բանի մասին, որի վերաբերյալ ընդամենը կարծիքներ կան: Ես չգիտեմ՝ դրա տակ ինչ կա պարփակված», -մեզ հետ զրույցում նկատում է Մարտին Սարգսյանը: Այս մաիսն գրում է Panorama.am-ը:

Իսկ թե այդ բաժնեմասի հանձնումն էլ ռուսական «Գազպրոմ»-ին ինչ կտա հայկական կողմին, իշխանական պատգամավորը համարում է, որ դրա ցանկացած պատասխան կանխագուշակումների ոլորտից կլինի, հետևաբար այս պահին չի կարող ոչինչ ասել: «Երբ գործարքը լինի, պայմանագիրը կբերվի Ազգային ժողով ու կարծում եմ՝ բուռն քննարկումներ կլինեն, և բոլորս դրա մասին կարծիք կհայտնենք», -նշում է Մարտին Սարգսյանը:

ԱԺ Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ «Գազպրոմ»-ՀՀ կառավարություն գործարքը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու անվտանգությանը հասցվող լրջագույն խնդիր է: «Նրանք, փաստորեն, դառնում են 100 տոկոսանոց թելադրող», -ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում