Վահանյանը և Մովսիսյանը վետերանների ԱԱ-ի առաջատարներից են

Վահանյանը և Մովսիսյանը վետերանների ԱԱ-ի առաջատարներից են

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վետերանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում ընթացող աշխարհի առաջնության մինչև 50 տարեկանների մրցաշարի 3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Արտաշես Մինասյանը և Կարեն Մովսիսյանը: Կարեն Մովսիսյանը մի շարք առաջատարների թվում է և ունի 3 միավոր, իսկ Արտաշես Մինասյանն ունի 2,5 միավոր:

Մինչև 65 տարեկանների պայքարում Ռաֆայել Վահանյանը նույնպես հաղթանակ է տարել և այս տարիքային խմբի առաջատարներից է:

Վետերանների առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում