Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը
16/11/2019 21:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Պետական Էրմիտաժը Լեոնարդո դա Վինչիի սրահում ներկայացրել է Սանդրո Բոտիչչելիի «Մադոննա դել լա Լոջիա» կտավը, որը կազմում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահի մի մասը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մադոննա դել լա Լոջիա» կտավը, որը ստեղծվել է 1467 թվականին, 2019-ի սեպտեմբերից ի վեր գտնվում է Ռուսաստանում և ավելի վաղ ներկայացված է եղել Արևելյան տնտեսական համաժողովում և Վլադիվոստոկի պետական պատկերասրահում:
Ներկա պահին այն և հունական սրբապատկերը Էրմիտաժի հավաքածուից, որն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը, զբաղեցրել է Լեոնարդոյի վրձնին պատկանող «Տիրամայր Լիտտա»-ի և «Տիրամայր Բենուա»-ի տեղերը:
Նշվում է, որ Վերածննդի դարաշրջանի մեծագույն ներկայացուցչի սրահն ամենից շատ է այցելուներ ունենում Էրմիտաժում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում