Ոչ դեմոկրատ Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է

Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսել կատարած այցը, որտեղ նա հասցրել է հանդիպում ունենալ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեեի հետ:

Ալիև նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունն իրականացվում է Արևելյան գործընկերության շրջանակներում: Նա հատկապես ընգծել է, որ եվրոպական ինստիտուտների հետ համագործակցությունը մեծ ազդեցություն է գործում Ադրբեջանի զարգացման վրա և նպաստում է բարեփոխումներ անցկացնել այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում:

«Ադրբեջանը որքան հնարավոր է ցանկանում է մոտ լինել Եվրոպային»,- հայտարարել է Ալիևը:

«ԱՊԱ»-ի հետ զրույցում Ալիևը նշել է, որ խոսել են էներգետիկ համագործակցության և ԼՂ-ի կոնֆլիկտի կարգավորման մասին:

Եվրոպական խորհրդի նախագահն էլ նշել է, որ «Ադրբեջանը Եմ-ի համար շատ կարևոր գործընկեր է: Մենք շատ բաների ենք հասել, այդ թվում էներգետիկայի ոլորտում և կարող ենք ավելիին էլ հասնել»:

Նա նաև հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում