Չեմ կարծում, որ Սաակաշվիլին կձերբակալվի. Ուսուպաշվիլի

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի Վրաստանը գնա եվրոպականացման ճանապարհով:Այդ նպատակն իրականացնելը սկսեցինքինք դեռևս քսաներկու տարի առաջ, երբ Վրաստանն անկախ դարձավ, սակայն բազմաթիվ խնդիրների առկայությունը ստիպում է մեզ այդ ուղին շարունակել նաև այսօր»,- այս մասին հայտարարել է Վրաստանի Պառլամենտի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին BBC-ի հետ զրույցում:

Նա նշել է, որ երկիրը դեռևս շատ խնդիրներ ունի լուծելու’չնայած, որ Սաակաշվիլին և իր թիմը շատ բան են արել նախորդ ինը տարիների ընթացքում:

«Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի իրականացնենք մեր առջև դրված հավակնոտ նպատակները:

Պառլամենտի խոսնակը նշել է’ չի կարծում, որ Սաակաշվիլին կձերբակալվի:

«Չեմ կարծում, որ Սաակաշվիլուն կձերբակալեն: Ցավոք սրտի, իշխանության փոփոխությունից հետո շատ գաղտնիքներ ջրի երես դուրս եկան: Մենք շահագրգռված ենք ղեկավարել ավելի լավ երկիր և նրան դարձնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, լուծել սոցիալական խնդիրները, քանի որ երկրի ազգաբնակչության կեսն աղքատության մեջ է: Այնպես որ մենք շահագրգռված չենք նախորդ իշխանություններին մեղադրել: Բայց միևնույն ժամանակ մենք ենք իշխանության ղեկին և պետք է վերականգնենք արդարությունը»,- ասել է Ուսուպաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում