Սերգո Կարապետյանն այցելել է «Սպայկա» ընկերություն (Տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ վերազինումը կավարտվի այս տարվա սեպտեմբերին, և դա չի խանգարի ծիրանի մթերմանը, քանի որ դրա հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին գրում է Aysor.am

«Այս տարի արդեն մթերել ենք 4500 տոննա ծիրան, հիմնականում Արարատի մարզից, որովհետև այնտեղ է առաջինը հասունանում, ծիրանի մթերման գործընթացը դեռ մեկ ու կես ամիս կշարունակվի, հուսով ենք, որ անցած տարվա տվյալները, երբ կարողացել էինք մթերել 12700 տոննա ծիրան, կկարողանանք գերազանցել»,-ասաց նա։ 

Անդրադառնալով գներին, նա նշեց, որ դրանք անցյալ տարվա հետ համեմատած, չեն փոխվի: «Անցյալ տարի էլ ծիրանի մթերումը սկսել է 700 դրամով, հետո հասել է մինչեւ 300-400 դրամ: Հիմա մթերվում է 500 դրամով: Գները հիմա շուկայում դեռևս բարձր են, դրա համար բերքը վերամշակման չի գնում, բայց մի քանի օրից կսկսվի վերամշակման գործընթացը, երբ գները բավականին կիջնեն: Ծիրանը այնպիսի բան է, որ միանգամից է հասունանում, ու օր-օրի նվազելու է գինը»,-ասաց նա: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Ինչպես գրում է Tert.am-ը, նախարարը նաև վստահեցրեց, որ արտահանման հետ կապված ընդհանրապես խնդիրներ չկան։ Վերջին շրջանում խնդիր առաջացավ ծիրանի անհատ մթերողների հետ, քանի որ նրանք արկղով էին գնում, իսկ բերքն արկղում սահմանված 10 կգ–ից մեկ երկու կգ-ով ավել էր լինում։ Բայց «Սպայկայի» հետ արդեն համաձայնության են եկել, գումարների շուրջ էլ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում