Գրքի Երևանյան փառատոնի մեկնարկը՝ շուտով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: Նոյեմբերի 22-ին ՀԲԸՄ-ում (AGBU Armenia, Մելիք Ադամյան 2/2) կմեկնարկի Գրքի Երևանյան փառատոն-2019-ը: Կշարունկավի մինչև նոյեմբերի 24-ը: «Արևիկ» Հրատարակչությունը կներկայացնի Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ» գրքի շնորհանդեսը և հեքիաթի ընթերցում, «Գիտանք» հրատարակչությունը՝ նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը» վեպը, ԵՊՀ հրատարակչությունը՝ Մերի Հովհաննիսյանի «Տերյանի չափածոյի լեզուն և ոճը» գրքի քննարկում-հանդիպումը, «Նյումեգ» հրատարակչությունը՝ Դեյվիդ Ռեմնիքի «Ալի․ Աշխարհի արքան» գրքի շնորհանդեսը, «Զանգակ» հրատարակչությունը՝ Սթիվեն Քինգի «Փայլատակում» գրքի շնորհանդես:
Լինելու են նաև գրական քննարկումներ, հանդիպումներ, վարպեպտության դաս և երաժշտություն: Գրքերի ցուցահանդես-տոնավաճառում գրքերը կվաճառվեն մինչև 40 % զեղչով:
Մուտքն ազատ է:
Գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017-ից։ Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նպաստել նոր գրականության ստեղծմանը։