Դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է եկել Սիրիայում պատերազմն ավարտելու կոչով

Հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այսօր կոչ է արել աշխարհի գերտերությունների ղեկավարներին դադարեցնել սիրիական կոնֆլիկտը: Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական ծառայությունը:

Ելույթ ունենալով Հորդանանում փախստականների ճամբարում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ’ նա մասնավորապես ասել է. «Ես կոչ եմ անում աշխարհի ղեկավարներին հարթել իրենց տարաձայնությունները, միասնաբար վերջ դնել բռնությանն ու տոնել դիվանագիտական հաղթանակ: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է տեր լինի իր պարտականություններին», ընդգծել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ Սիրիայում ապստամբությունը սկիզբ է առել 2011-ի մարտից, եւ այդ ամբողջ ժամանակահատվածում զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 93.000 մարդ: Սրանք ՄԱԿ-ի տրամադրած տվյալներն են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում