Yerevan
17
+31°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը

Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սորոսականները կեղծ լուրեր են տարածում, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է տարածված, «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Մել Դալուզյանի հետ ի սզբանե որևէ խնդիր չկար ու չէր էլ եղել: Մի խումբ սորոսի վաստակներ փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է», – ասաց Մալյանը՝ պնդելով նաև, որ իրականությանը չեն համապաստանում իր հոմոֆոբ լինելու մասին լուրերը:

Մալյանն ասաց, որ անձամբ ծանոթ է Դալուզյանի հետ ու նրա անձի հետ որևէ խնդիր չունի:

«Պետությունը ձեր փողից 20 մլն է հատկացնում 22 րոպեանոց ֆիլմի համաֆինանսավորման համար, այսինքն՝ դուք որպես պարտաճանաչ հարկատուներ, որպես խանութում ՀԴՄ պահանջող հպարտ քաղաքացիներ՝ ձեր գրպանից այդ ֆիլմի ամեն րոպեի համար վճարել եք մոտ 1 մլն դրամ», – ասաց Մալյանը:

Նա պնդեց, որ Փաշինյանն ամեն անգամ ծիծաղելի փաստարկներ է բերում ֆիլմի ֆինանսավորման անհրաժետության մասին, մինչդեռ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք՝ «Մել» ֆիլմի նկարահանման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 20 մլն դրամ: Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը ֆինանսավորել է ֆիլմի միայն այն հատվածը, որը պատմում է Դալուզյանի չեմպիոնության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում