Ռուբեն Որբերյան․ Հին տնակս
20/11/2019 17:22
Նմանատիպ
Բուրաստաններ ամեն տեղ կան,
Գեղափթիթ ծաղկըներով,
Նույն աստղերը, նույն լուսնկան,
Նույն թռիչն ունին զեփյուռն ու ծով:
Լոկ դուն չիկաս սարերուն վրա,
Ամայացած տուն հայրենի,
Քեզի համար հոգին կուլա,
Ղարիպին սիրտն ալ կ’արյունի…