Եթե կարծում եք, որ ավագանին միայն ձեռք բարձրացնելու համար է, ապա սխալվում եք
Կարդացեք նաև
Վերջին մեկ տարվա ընթացքում ես մեկ րոպե անգամ դադար չեմ տվել իմ գործունենությանը: Այս մասին այսօր լրագրեղների հետ հանդիպմանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչոՙւ «Ժառանգություն» կուսակցությունն իրեն չդրսևորեց հենց այն ժամանակ, երբ դրա կարիքը կար’ ասաց Ստյոպ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը նշել էր, որ բոլոր քաղաքակն ուժերը գտնվում են խաղից դուրս վիճակում և չկարողացան իրենց դրսևորել հենց այն պահին, երբ պետք էր:
Ի պատասխան` բանախոսն ասաց. «Ես շատ կուզենայի ավելի հիմնավոր փաստեր լսել կոնկրետ «ժառանգության» վերաբերյալ: Մենք միշտ աշխատել ենք. ընտրություններ, այցելություններ մարզեր, հետընտրական շրջան… Մի գուցե ասեք, որ հանրային, գլոբալ հավաքներ չեն լինում, բայց մենք ամեն օր աշխատանքի մեջ ենք»,- նշել է նա:
Անդրադառնալով ասուլիսին Aysor.am-ը գրում է, որ Ս. Սաֆարյանն խոսելով ՏԻՄ-երից նշել է, որ ՀՀ-ում ՏԻՄ-ը շարունակում է մնալ չհասկացված ու կախյալ:
«Ամռան երեք ամիսներին ավագանու ոչ մի նիստ չկա: Մի մարմին, որը կոչված է լուծելու ժողովրդի առօրյա խնդիրները չի կարող նման աշխատելաոճ ունենալ»,- ասել է Ստեփան Սաֆարյանն ու ավելացրեց, որ ավագանին այսօր դարձել է մի անձի’ քաղաքապետի թատրոն:
«Եթե Տարոն Մարգարյանը կարծում է, որ ավագանին միայն ձեռք բարձրացնելու համար է, ապա սխալվում է չարաչար»,- եզրափակել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում