«Լենկոմ» թատրոնն ստացել Է Մարկ Զախարովի անունը
22/11/2019 18:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լենկոմ» մոսկովյան պետական թատրոնին շնորհվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը, որը հաստատության գեղարվեստական ղեկավարն Էր: Այդ մասին, իչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: «Մոսկվա քաղաքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկու կողմից հրամանագիր Է ստորագրվել առ այն, որ թատրոնն այժմ կոչվում Է «Մարկ Զախարովի Լենկոմ», – ասել Է նա:
Ավելի վաղ «Լենկոմ»-ի արտիստներն ուղերձ Էին հղել Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինին՝ թատրոնին գեղարվեստական ղեկավարի անունը շնորհելու վերաբերյալ:
Մարկ Զախարովը մահացել Է 2019 թվականի սեպտեմբերի 28-ին, նրան հողին են հանձնել Նովոդեւիչիե գերեզմանատանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում