«Փաստ». Որքա՞ն է կազմել Սյունիքի փոխմարզպետի եկամուտը, ինչ գույք է վաճառել նա

«Փաստ». Որքա՞ն է կազմել Սյունիքի փոխմարզպետի եկամուտը, ինչ գույք է վաճառել նա

«Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 5 572 100 ՀՀ դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ն. Բաբայանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։

Էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն, վերոնշյալ եկամուտը գոյացել է աշխատավարձերից, ինչպես նաև գույքի վաճառքից։

Աշխատավարձերից ստացած եկամուտը համապատասխանաբար կազմել է 942 000 ՀՀ դրամ և 3 530 100 ՀՀ դրամ։

Գույքի վաճառքից ստացած եկամուտը կազմել է 1 100 000 ՀՀ դրամ։ Փոխմարզպետի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 5 000 000 ՀՀ դրամ, իսկ 2018 թ. հարկային տարվա վերջում ավելացել է՝ կազմելով 6 500 000 ՀՀ դրամ։

2018 թ. Նարեկ Բաբայանը 1 100 000 ՀՀ դրամով վաճառել է «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենան։ Ն. Բաբայանը Սյունիքի փոխմարզպետն է 2018թ. հունիսից։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում