Բացվեց եւս մեկ արվեստի թանգարան
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, Aravot.am: Նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում բացվեց Բոյաջյան արվեստների կենտրոնը (ԲԱԿ) եւ հայկական գրաֆիկայի թանգարանը: Առաջին անգամ է, որ Հայաստանում` Երևանում, մեկ հարկի ներքո կգործի և՛ արվեստների կենտրոն, և՛ թանգարան:
Ներկայացված էին Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը, աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի գործեր՝ գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր:
Այս կենտրոնը ներկա պահին աշխարհում հայ գրաֆիկայի միակ թանգարանն է և ամբողջ հավաքածուն բերված է Եվրոպայից:
Տնօրեն Վարդգես Բոյաջյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ընտանիքի անդամներին իրեն աջակցելու համար և նշեց` ԲԱԿ-ում նաև գործելու է արտ-կաֆե «Գառզու», որտեղ արվեստասեր հանրությունը կարող է հանդիպել ու քննարկել մշակութային հարցեր, նախատեսում են կամերային երաժշտության համերգներ, գրական երեկոներ:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի ամբողջական կատալոգի վաճառք-խաղարկություն:
Վարդուհի ՏՈՆՈՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում