2.1 C
Yerevan

Հայաստանի և Արցախի երաժիշտների համատեղ համերգով նշվեց Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյա հոբելյանը

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Այստեղ Հայաստանն է» խորագրով երեկոն: Համերգին մասնակցեցին Արցախի պետական ջազ-նվագախումբը և երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:

«Ինձ համար կյանքում ամենակարևորը մարդկանց միասնությունն է, և այդ միասնության մեջ գուցե իմ երգը դեր է խաղում, գուցե մարդիկ ուրախության և ոգևորության պահերին լսում են այն: Այսօր այդ միասնականությունն այլ նշանակություն ունի, որովհետև Արցախի իմ բարեկամ երաժիշտները` մեծահասակները, փոքրերը միավորված են մեկ ծրագրի շուրջ: Ինձ համար էական է, որ մեզ հաջողվել է նրանց բերել Հայաստան, որտեղ կարող են ցույց տալ իրենց շնորհն ու ապացուցել, որ խոսում ենք միևնույն լեզվով, նույն մշակույթի կրողներն ենք»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:

Կոմպոզիտորի խոսքով` դա է պատճառը, որ համերգն անվանել է «Այստեղ Հայաստանն է»: Նրա հավաստիացմամբ` Հայաստանի և Արցախի միջև որևէ անջրպետ չկա, և զորավոր մարդկանց միավորման փաստն այն է, ինչ այսօր տեղի է ունենում բեմում:

Խոսելով նվաճումներից` Ամիրխանյանը խոստովանեց, որ գրեթե ամեն օր ունենում է փոքր կամ մեծ ձեռքբերումներ, բայց այսօրվա նվաճումն այն է, որ համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են մի քանի օր առաջ: «Դա ամենամեծ գնահատականն է»,-եզրափակեց կոմպոզիտորը:

Համերգին ներկայացվեցին ամիրխանյանական սիրված մեղեդիներ` «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Հայրենի երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:

Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի՝ ջազ-նվագախմբի և երգչախմբի համար արած նոր գործիքավորմամբ հնչեցին առաջին անգամ:

Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Համերգն անցկացվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ:

Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդուարդ Միրզոյանի դասարանը: Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984-ին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Գրել է այնպիսի հայտնի և սիրված երգեր, ինչպիսիք են «Հայի աչքեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...