Ուղևորների հարցաքննությունից հետո Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսը շարժվել է դեպի Երևան

Ուղևորների հարցաքննությունից հետո Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսը շարժվել է դեպի Երևան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը անցած գիշեր մեկնարկել է իր երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում նոյեմբերի 23-ի գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել էր արգելված բեռ։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։

Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում