-3.9 C
Yerevan

Լևոն Մալխասյանն արժանացավ Գյումրի համայնքի հուշամեդալի

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ հայկական ջազի կենդանի լեգենդի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ:

Այն, որ Գյումրիում լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերին նախատեսված հանրապետական հոբելյանական միջոցառումներից առաջ, պատահական չէր: Այս մասին իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: «Սա ոչ թե պատվախնդրություն է, այլ ունի իր հիմնավոր պատճառները՝ Լևոն Մալխասյանը եղել և շարունակում է գտնվել Գյումրիի ջազային կյանքի ամենաակտիվ իրադարձությունների կենտրոնում: Շնորհիվ Ջազի հայկական ասոցիացիայի, «Մանուկյան ընկերության», Գյումրին վերջին տարիներին ապրում է ակտիվ ջազային կյանքով, և բոլոր իրադարձությունների առանցքում մշտապես վայելել ենք Լևոն Մալխասյանի ներկայությունը՝ իր հայրական առաքելությամբ»:

Երեկոյի ընթացքում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը գյումրեցիների և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից փոխանցելով շնորհավորանքը՝ Լևոն Մալխասյանին հանձնեց Գյումրի համայնքի հուշամեդալ:

Տոնական միջոցառման շրջանակում հնչեցին արտասահմանյան և հայկական ջազային հայտնի նմուշներ՝ այդ թվում նաև Լևոն Մալխասյանի կատարմամբ:

Երեկոն կայացավ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ և Ջազի հայկական ասոցիացիայի, «Մանուկյան ընկերության» ու «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի աջակցությամբ:

Համերգի գլխավոր հովանավորն էր «Զաքարյան ջինս» ընկերությունը:

Արմենուհի Մխոյան

spot_imgspot_img