Ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

Այսօր` հունիսի 22-ին, հանրապետության գրեթե ողջ տարածքում կհաստատվի արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչպես տեղեկանում ենք Metero-tv.am-ը` բացառություն կկազմեն արևելյան շրջանները. այստեղ կզգացվի մնացորդային երևույթների ազդեցությունը. կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, Լոռիում և Տավուշում էական տեղումներ չեն սպասվում, իսկ Սյունիքում և Արցախում առատ տեղումները կդադարեն, սակայն ողջ օրվա ընթացքում դեռ հնարավոր կլինեն թույլ անձրևները, քամի պոռթկումներով մինչև 18-20մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Տաթևում ևս պարբերաբար հնարավոր է թույլ անձրև, առայժմ զգալի ցուրտ է, սակայն արդեն կիրակի օրն այստեղ կհաստատվի հիանալի արևային եղանակ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում