Քոչարյանի աջակիցների ակցիայի ժամանակ քաղաքացին բերման է ենթարկվել գույքը վնասելու համար
26/11/2019 14:22

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։
Միաժամանակ դատարանի բակում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան: Ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում բերման է ենթարկվել մեկ քաղաքացի:
Ոստիկանության լրատվական բաժնից Tert.am-ին տեղեկացրեցին, որ քաղաքացին բերման է ենթարկվել գույքը վնասելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում