Արամի 23-ի մշակութային հուշարձանի ամրացման սխեման հաստատվել է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorma.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է Երևանի Արամի 23-ի մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, Երևանի քաղաքապետարանն էլ տալիս է շինարարության թույլտվությունը: Երևանի ավագանու նիստում հայտարարեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Վաղն արդեն այդ նախագիծը ստորագրված կլինի շինարարների ձեռքում», – ընդգծեց նա:
Ա. Մեսչյանի խոսքով, կառույցը պետք է ամրացվի, դրանից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարարական աշխատանքները, որի միջոցով կստեղծվի հենապատը, որը կպահի ու կառույցը չի փլուզվի:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ հունվարի 11-ին: Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում