Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
26/11/2019 21:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,– ասվում է գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում