Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» գրքի ողջ տպաքանակը սպառվել է 3 օրում
26/11/2019 21:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների հավաքածուն ամբողջությամբ վաճառվել է հրատարակումից 3 օր անց:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ հրատարակչությունն արդեն սկսել է գրքի նոր տպաքանակի նախապատրաստումը:
Բացի այդ, «Սև աչքեր» ժողովածուն առաջատարն է դարձել է Մոսկվայի յգրախանութներում վաճառքի ցուցանիշներով: Այն շրջանցել է Վիկտոր Պելևինի «Թեթև հպումների արվեստը» հավաքածուին և Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում