Հնարավոր է’ Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք առաջադրվի

Վրաստանի նախկին վարչապետ Բանո Մերաբիշվիլիին, ով այժմ ձերբակալված է, հնարավոր է նոր մեղադրանքներ առաջադրվեն: Ինչպես հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, մեղադրանքը կապված է զենքի, թմրանյութերի եւ տանջանքների վերաբերյալ տեսանյութեր թաքցնելու հետ: Այս մասին գրում է ռուսական “Взгляд”-ը’ հղում անելով “Риа Новости” լրատվականին:

Ուրբաթ երեկոյան վրացական «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերով պատասխանելով նախկին վարչապետին նոր մեղադրանքներ առաջադրելու հավանականության մասին հարցին’ Վրաստանի ՆԳՆ-ն նշել է, որ դրա հավանականությունը կա:

«Մենք կսկսենք հետաքննել այն, թե ո՞վ էր ղեկավարում այս ամենը, ո՞վ էր սրա գաղափարակիրը: Այն ժամանակ, երբ արվել են այդ տեսագրությունները, հենց Վանո Մերաբիշվիլին էր ներքիրն գործերի նախարարը: Ի՞նչ եք կարծում, որեւէ մեկը կհամարձակվե՞ր այդպիսի անմարդկային արարքներ աներ առանց այդ մարդու (Մերաբիշվիլիի) իմացության եւ թույլտվության», ասել է Գարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել երեք կետով. «Ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու, ուրիշի ունեցվածքի յուրացման Վրաստանի ՆԳՆ միջոցների մսխման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում