Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները
27/11/2019 11:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Լիվերպուլ»-ը սեփական դաշտում կխաղա «Նապոլի»-ի, «Գենկ»-ը` «Զալցբուրգ»-ի հետ:
F խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիա»-ին:
G խմբում «Զենիթ»-ն ուժերը կչափի «Լիոն»-ի, «Լայպցիգ»-ը` «Բենֆիկա»-ի հետ:
Եվ H խմբում կմրցեն «Վալենսիա»-«Չելսի», «Լիլ»-«Այաքս» զույգերը:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: