Ովքեր են «Օսկարի» ամենաարժանի հավակնորդները. փորձագետների կանխատեսումները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am։ Փորձագետները նշել են, թե որ ֆիլմերն առավել մեծ հնարավորություն ունեն «Օսկար» կինոմրցանակի արժանանալու համար 2020 թվականին: Այս մասին գրում է НТВ-ն՝ ներկայացնելով Gold Derby մասնագիտական կայքում հրապարակված ցանկը՝ ըստ վերլուծաբանների կանխատեսումների:
Ամենահեղինակավոր կինոմրցանակի գլխավոր հավակնորդը «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման է, որը Netflix-ի եթերում կհայտնվի այսօր: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն:
Երկրորդ տեղում, ըստ վերլուծաբանների, այս տարվա ամենից շատ քննարկված ֆիլմերից մեկն է՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը՝ Բրեդ Փիթի և Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ:
Առաջատար եռյակը եզրափակում է Նոյ Բաումբակի «Ամուսնական պատմություն» ֆիլմը՝ Սքարլեթ Յոհանսոնի և Ադամ Դրայվերի մասնակցությամբ: Թոդ Ֆիլիպսի մեծ աղմուկ բարձրացրած «Ջոկեր» ֆիլմը հայտնվել է 10-րդ հորիզոնականում:
Լավագույն ռեժիսոր, փորձագետների կարծիքով, կարող է ճանաչվել Մարտին Սկորսեզեն կամ Քվենտին Տարանտինոն:
«Լավագույն կանացի դեր» անվանակարգի հավակնորդների ցանկում առաջատարներն են Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Սքարլեթ Յոյանսոնը: «Տղամարդու լավագույն դերի» համար թեժ պայքար կընթանա Խոակին Ֆենիքսի, Ռոբերտ դե Նիրոյի և Ադամ Դրայվերի միջև:
«Օսկարի» բոլոր հավակնորդներին բոլոր 24 անվանակարգերում կհայտարարեն 2020-ի հունվարի 13-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում