Կոմիտասյան մեղեդիներով՝ «Անուշ»

Կոմիտասյան մեղեդիներով՝ «Անուշ»

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով: Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակին:

Կոմիտասյան «Անուշի» նորակերտումը և ամբողջացումը` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի, կոմիտասյան մասունքների հայտնաբերումը և հրապարակումը` երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Աթայանի, լիբրետոն՝ օպերային-սիմֆոնիկ դիրիժոր, դոցենտ Գրիգոր Ոսկանյանի:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, բեմադրող բալետմայստերը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան: Անսամբլի գեղարվեստական ղեկավարմ է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում