ՀԱԿՊ անդամ երկրները մտադիր են ամրապնդել պաշտպանական ձեռնարկությունների միջև կապը

ՀԱԿՊ անդամ երկրները մտադիր են ամրապնդել պաշտպանական ձեռնարկությունների միջև կապը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները, պաշտպանության նախարարները և անվտանգության խորհուրդների ղեկավարներն այսօր Բիշքեքում անցկացված նիստում քննարկել են փաստաթղթերի փաթեթները, որոնք պետք է ստորագրվեն հինգշաբթի Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:

«Մասնավորապես, փաստաթղթերը վերաբերում են համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՌԴ-ի գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:

Որոշում է հայացվել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել 2020-ի ապրիլին Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում