0.1 C
Yerevan

«Որոտնա»-ն՝ ազգային մշակույթը հանրայնացնելու ճանապարհին

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Panorama.am: Սիսիանում արդեն 4-5 ամիս գործում է «Որոտնա» ազգային երգ ու պարի խումբը, սակայն խմբի համահիմնադիր Նարեկ Հայրապետյանը ցանկանում է ընդլայնել իրենց գործունեությունն ու ընդգրկել ողջ Սյունիքի մարզը:

«Մենք ստեղծել ենք այդ խումբը հիմնականում այն նպատակով, որպեսզի ազգային երգ ու պարի ուսուցում անցկացնենք ողջ Սյունիքի մարզում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ն. Հայրապետյանն ընդգծեց, որ իրենց ծրագրի կարևոր կետն է Սյունիքում ազգային մշակույթի վերականգնումը, հանրայնացնել, զարգացնել ու կիրառելի դարձնել ազգային մշակույթն ու ազգային մտածելակերպը: Ժամանակի ընթացքում նպատակ ունեն բացի ազգային երգ ու պարի ուսուցումից, նաև ազգային երաժշտական գործիքներ նվագել սովորեցնել: Ուսուցումն անվճար է:

«Որոտնա» խումբը մասնակցում է Սյունիզի մարզում տեղի ունեցող տարբեր մշակութային միջոցառումների: Այժմ խումբը մասնակցում է «Barigortser.am» սոցիալական նախագծին: Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 1-ին:

«Մասնակցում ենք այդ ծրագրին, նպատակն է «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի համար ձեռք բերել տարազներ՝ ելույթների ժամանակ ներկայանալի ու մշակութային տեսք ունենալու համար, ինչպես նաև կոպալով դհոլ՝ կենդանի երաժշտության և ուսուցման համար»,- ասաց «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի համահիմնադիր Նարեկ Հայրապետյանը:

spot_imgspot_img