Տորոնտոյի կինոփառատոնը նշել Է տասնամյակի լավագույն ֆիլմերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմերի ընտրողները նշել Է 2010-ական թվականների 19 լավագույն ֆիլմերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:
Առաջին տեղում Վենետիկի կինոփառատոնի ներկայիս նախագահ արգենտինացի ռեժիսոր Լուկրեսիա Մարտելի «Զամա» ֆիլմն Է (2017 թ.)՝ նրա հայրենակից Անտոնիո դի Բենեդետոյի՝ 1956 թվականի վեպի հիման վրա:
Երկրորդ հորիզոնականում գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեի «Թոնի Էրդման»-ն Է (2016 թ.), իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Գոդարի «Մնաս բարով, խոսք»-ը (2014 թ.):
Հնգյակը եզրափակում են Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» (2016 թ.), որն «Օսկար» Է ստացել լավագույն սցենարի համար, եւ ռումինացի Քրիստո Պույուի «Սիերանեւադա»-ն (2016 թ.): Լավագույն ֆիլմերի ցուցակում տեղ են գտել նաեւ Պոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը» (2012 թ.) , Պավել Պավլիկովսկու «Իդա»-ն (2013 թ.), Լեոս Կարակսի «Սուրբ շարժիչներ» կորպորացիան» (2012 թ.), Ժան Լյուկ Գոդարի «Սոցիալիզմ»-ը (2010 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում