«Իրատես»․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահը Մարուքյանի կնոջ ընկերուհին է

Նմանատիպ
«Ասում են, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ, Սորոսի թևը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թևի հաղթանակը նման կարևորագույն պոստում:
Ասում են` Հայկուհին վաղուց գիտեր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը, այդ պատճառով էլ Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի նկատմամբ սկսել էր իրեն ոչ «ճիշտ» պահել։ Ս. Սահակյանի բավականին բարձր ռեյտինգ ունեցող ՀԿ-ն ժառանգած Հարությունյանը Սիրանուշի համանախագահությամբ ստեղծված «Իրավական ուղի» ՀԿ-ի որևէ հայտարարության չէր միանում, որպեսզի չասոցացվի ընդդիմադիր Սիրանուշ Սահակյանի հետ:
Ի դեպ, մինչ այդ էլ Մարուքյանը փորձել էր նրան դարձնել ԲԴԽ անդամ: Քաղաքական շրջանակներում պնդում են, որ «լուսավորյալներ» Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը միմյանց հետ կռվի մեջ են, թե ով ավելի «կեղտոտ» ծառայություններ կմատուցի իշխանություններին։ Առայժմ հաղթում է Մարուքյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում