«Իրատես». «Չալաղաջները» քննարկում են գործադիրի նիստում

«Իրատես». «Չալաղաջները» քննարկում են գործադիրի նիստում

«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞վ են զբաղված նախարարները նախարարական կոմիտեի նիստերում, եթե բուռն քննարկումներն ու անհամաձայնությունները տեղափոխվում են գործադիրի նիստ։ Կառավարության երեկվա նիստը երկուսուկես ժամ տևեց, որի առանցքային մասը զբաղեցրին ֆինանսների և արդարադատության նախարարների ներկայացրած ռազմավարական ծրագրերը։

Իհարկե, ըստ կարգի, այդ նույն ծրագրերը քննարկվել են նախարարական կոմիտեի նիստերում, սակայն անհասկանալի է, թե ինչու կառավարության նիստում ներկայացված մտահոգությունները մյուս նախարարները պահել էին այդ օրվա համար։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ. կառավարության անդամները գերադասում են խնդիրներն ու հարցերը ներկայացնել կառավարության նիստում։ Գուցե սա լավ հարթակ է հանրությանը ներկայանալու համար, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ մտահոգություններ ու խնդիրներ են բարձրացնում նախարարները նախարարական կոմիտեի նիստում ծրագրերը քննարկելիս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում