Տուխելը հաջորդ տարի կարող է գլխավորել «Բավարիա»-ն

Տուխելը հաջորդ տարի կարող է գլխավորել «Բավարիա»-ն

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ն կարող է գլխավորել Թոմաս Տուխելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le Sport-ը: Գերմանական ակումբը հույսեր է կապում այս մարզչի հետ՝ ակնկալելով, որ նրա գլխավորությամբ «Բավարիա»-ն կարող է լուրջ հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայում:

Տուխելն այժմ գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Ավելի վաղ` 2015-17 թվականներին նա եղել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում