Ընտրություններում Ալիևը կմրցակցի սեփական կնոջ հետ
Նմանատիպ
Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:
Այդ մասին հայտարարվել է կուսակցության ակտիվիստների հունիս 15-ի համաժողովում, սակայն կուսկացության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածել է հունիսի 21-ին միայն: Այդ մասին տեղեկացնող տեսահոլովակ կա նաև Youtube-ում:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք այդ հայտարարությունը կլինի թեկանծության առաջադրման պաշտոնական առաջարկ, թե միայն կսահամափակվի նախաձեռնության տեսքով:
Ինչպես տեղեկացնում է «Contact.az», այդ կուսկացությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ և երբեք աչքի չի ընկել իր մարդաշատությամբ և ակտիվությամբ:
2005թ-ին իսկ նրանք հայտարել էին Մեհրիբան Ալիևային իրնեց կուսկացության առաջնորդ ճանաչելու մասին, սակայն այդ նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց:
Կուսակցությունն իրեն ճանաչում է, որպես Բաքվի և Ապշերոնի բնակիչների շահերը ներկայացնող ուժ, սակայն հիմնական անդամները մարզերից են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում