Լավ նորություններ կան. Սուրենյանը ներկայացնում է դեկտեմբեր ամսին սպասվող եղանակը

Լավ նորություններ կան. Սուրենյանը ներկայացնում է դեկտեմբեր ամսին սպասվող եղանակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Facebook: Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը ։

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։

Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։

Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում։

Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում