Ինչպես է մառախուղի ժամանակ վայրէջք կատարել Պուտինի ինքնաթիռը․ Պարզաբանում է ԽՍՀՄ փորձառու օդաչուն
![Ինչպես է մառախուղի ժամանակ վայրէջք կատարել Պուտինի ինքնաթիռը․ Պարզաբանում է ԽՍՀՄ փորձառու օդաչուն](https://times.am/v3/wp-content/uploads/2019/11/7329b26e50bc64fc4a9add90d18f7422.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Analitik.am: Մառախուղի տարբեր աստիճաններ կարող են ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռների օդաչուների որոշման վրա: Այսպիսի եզրահանգման է եկել Խորհրդային Միության քաղաքացիական ավիացիայի նախկին փոխնախարար, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Օլեգ Սմիրնովը. գրում է НСН հրատարակությունը:
Նրա խոսքերով, Բիշքեկի հարևանությամբ գտնվող լեռների պատճառով մառախուղը կարող է ինչպես արագ խտանալ, այնպես էլ ցրվել․ «Երևի, այն բանից հետո, երբ Շոյգուի ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել, մառախուղն այնքան է խտացել, որ տեսանելիությունը եղել է զրոյական»,- ասել է Սմիրնովը՝ նշելով, որ նա լավ գիտի Ղրղզստանի մայրաքաղաքի օդանավակայանը:
Ըստ փորձառու օդաչուի՝ նախագահական ինքնաթիռն ապահով վայրէջք է կատարել անձնակազմի պրոֆեսիոնալ լինելու շնորհիվ, բարձր պատրաստվածության են եղել նաև Շոյգուի ինքնաթիռի անձնակազմը, սակայն կա «մի նրբություն»: Մասնավորապես այն, որ Ռուսաստանի առաջնորդի Ил-96 ինքնաթիռը հագեցած է առավել առաջադեմ նավիգացիոն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ինքնուրույն վայրէջք կատարել նույնիսկ «կույր պայմաններում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում