Հայտնաբերվել է Էլիզաբեթ I-ի դիմանկարը, որը ժամանակին օգտագործվել է նրա երկրպագուներին գերելու համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայտնաբերվել է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ I-ի դիմանկարը, որը ժամանակին օգտագործվել է նրա երկրպագուներին հրապուրելու համար: Այս մասին հայտարարել է Bonhams աճուրդի տունը, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ կտավի տերերը նախքան այն փորձաքննության հանձնելը գաղափար չեն ունեցել, թե ով է պատկերված կտավում:
Կտավը ստեղծվել է 1562 թվականին՝ Էլիզաբեթ I-ի թագադրումից երեք տարի անց՝ դառնալով թագուհու ամենավաղ նկարներից մեկը: Կտավում Անգլիայի թագուհին 29 տարեկան է:
Ինչպես նշել է Bonhams աճուրդի տան աշխատակից Էնդրյու Մաքքենզին, «աշխատանքը նախատեսված էր, որպեսզի թագուհու հավանական ամուսինները տեսնեն թագուհու թարմ և նրբագեղ կերպարը»:
Աղբյուրը գրում է, որ այդ ժամանակ խորհրդարանը պահանջում էր թագուհուց ամուսնանալ։ Էլիզաբեթ I-ի ամուսինը դառնալու թեկնածուներն են համարվել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը, ավստրիացի էրցհերցոգ Ֆերդինանդը, Կարլ II-ը, Շվեդիայի թագավոր Էրիկ XIV-ը:
Դիմանկարը մտադիր են Լոնդոնում աճուրդի հանել դեկտեմբերի 4-ին՝ 150-250 հազար ֆունտ ստեռլինգ նախնական արժեքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում