«Սառը սիրտ 2» մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ Է սահմանել տոնական հանգստյան օրերին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Walt Disney Company կինոընկերության «Սառը սիրտ 2» (Frozen 2) մուլտֆիլմը դրամամուտքերի ռեկորդ Է սահմանել Գոհաբանության օրը եւ դրան հաջորդած «սեւ ուրբաթին» ու հանգստյան օրերին: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տվյալներով՝ չորս օրվա ընթացքում՝ նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը, ռեժիսորներ Քրիս Բաքին եւ Ջենիֆեր Լիին հաջողվել Է ԱՄՆ-ի ու Կանադայի կինոթատրոններում հավաքել 123,7 մլն դոլար: Դա զգալիորեն գերազանցել Է այն ռեկորդը, որը 2013 թվականի այս տոնական ժամանակաշրջանում սահմանել Էր «Քաղցած խաղեր. եւ կբոցավառվի կրակը» ֆիլմը: Այդ ժամանակ ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսի ֆիլմին հաջողվեց 110 մլն դոլար դրամամուտք ապահովել:
Ավելի վաղ «Սառը սիրտ 2»-ը մուլտիպլիկացիոն կինոնկարի համար համաշխարհային դրամամուտքերի ռեկորդ Էր սահմանել վարձույթի առաջին ուիքենդի ընթացքում: Ամբողջ աշխարհում վաճառվել Էր 358,2 մլն դոլարի տոմս: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը (238 մլն դոլար) պահպանում Էր «Խաղալիքի պատմություն 4»-ը, որը թողարկվել Է այս տարվա հունիսի 21-ին: «Սառը սրտի» երկրորդ մասը Էկրան Է բարձրացել նոյեմբերի 22-ին. ներկա դրությամբ նրա համաշխարհային դրամամուտքերը գերազանցում են 738,6 մլն դոլարը:
«Սառը սիրտ 2»-ը 2013 թվականին Էկրան բարձրացած համանուն անիմացիոն ֆիլմի շարունակությունն Է, որը պատմում Է Էլզա թագուհու արկածների մասին, ով օժտված Է այն ամենը սառցնելու արտասովոր շնորհով, ինչին որ նա դիպչում Է, եւ նրա քրոջ՝ Աննայի մասին: Մուլտֆիլմը դարձել Է The Walt Disney Company-ի ամենահաջողված նախագծերից մեկը: Վարձույթից դրամամուտքերը կազմել են գրեթե 1,3 մլրդ դոլար՝ 150 մլն դոլար արտադրական ծախսերի դեպքում: «Սառը սիրտը» նաեւ նշվել Է «Օսկար»-ի երկու պարգեւով՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ եւ լավագույն երգի համար:
«Սառը սիրտ 2»-ի հաջողությունն այնքան շռնդալից Էր, որ դրա մոտիվներով 2018 թվականին բեմադրվեց մյուզիքլ, որը ներկայում ցուցադրվում Է Նյու Յորքի բրոդվեյյան թատրոններից մեկում: Disney World զվարճալիքների այգում ստեղծվել Է առանձին սեկցիա, որը նվիրված Է այդ ֆիլմին, իսկ համաշխարհային շուկան հեղեղել են հերոսների խորհրդանշաններով բազմապիսի խաղալիքները, հագուստներն ու հուշանվերները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում