«Փաստ». Լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է

«Փաստ». Լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է

«Իր վերջին հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչքան էլ խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի, այնուամենայնիվ մի քանի խնդրահարույց հարցերի հետ կապված որոշակի ակնարկներ ներկայացրեց։

Հարցազրույցում Վանեցյանի հնչեցրած այն միտքը, թե ՀՀ-ում գործող Սորոսի գրասենյակը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Այն, որ սորոսականները հակադրվելու էին, սպասելի էր:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ անցած շաբաթավերջի արձագանքից զատ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լարված ու բուռն է ընդունվել նաև ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ծառայություններ են մատուցել ու մատուցում օրվա իշխանություններին:

Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք ՀՀ քաղաքական իշխանության առաջ վերստին հարց են բարձրացրել ՀՀ-ում լյուստրացիա անցկացնելու առումով՝ օրինակ բերելով Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային որոշ երկրների փորձը։

Բանն այն է, որ լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները, և խորհրդային տարիների ՊԱԿ-ի գործողությունները դառնալու են հանրային սեփականություն։

Հենց դրանով է պայմանավորված, որ քաղհասարակության ներկայացուցիչների որոշ հատված անընդհատ այդ թեման բերում է հանրային օրակարգ և փորձում ապացուցել, որ լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում