Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն 80 տաեկան է

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է «Արցախի պատմությունը և մշակույթը: Աշխարհի թանգարանները» խորագրով միջշրջանային բրեյ-ռինգ:

«Արցախպրես»-ը գրում է, որ խաղին մասնակցել են Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքների 6 թիմեր: Խաղը բաղկացած է երեք փուլից. յուրաքանչյուր փուլում հնչել է 12 հարց՝ ընդհանուր առմամբ՝ 36:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանն ասել է, որ թանգարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված կազմակերպվել է մի շարք միջոցառումներ. բրեյ-ռինգը հանդիսանում է դրանց ամփոփումը:

«Խաղն իր մեջ ամբողջացնում է երկու կարևոր նպատակ: Առաջին՝ հանրության լայն շրջանակների ուշադրությունը հրավիրել Արցախի պատմության լուսաբանմանը: Վստահ ենք, որ Արցախի պատմության, մշակույթի ուսումնասիրությունը և հայրենաճանաչությունը հանդիսանում են մեր ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքը՝ նպաստելով երիտասարդների շրջանում ազգային արժեքների, գաղափարների պահպանությանը և ամրապնդմանը, գիտելիքի խորացմանն ու ինտելեկտի բարձրացմանը: Եվ երկրորդ՝ կարևորել թանգարանային գործունեության էությունը, բարձրացնել հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ և խրախուսել հանրության մեջ «թանգարան այցելու մշակույթի» ձևավորումը»,- մասնավորապես ասել է Գ. Աբրահամյանը:

Նա նշել է, որ թանգարանի ստեղծման 80 տարիների ընթացքում ունեցել են մի շարք ձեռքբերումներ, մեծ թվով օտարերկրյա և տեղացի այցելուներ: 2018 թվականի համեմատ 2019 թվականին թանգարանի այցելուների թիվն աճել է 7000-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում