Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մոսկվայի «Դրեզդեն» արտ-պատկերասրահում դեկտեմբերի 4-ին բացվելու է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի (1918 – 2018 թթ.) ծննդյան 101-ամյակին նվիրված ցուցահանդես: Մինչև դեկտեմբերի 10-ը շարունակվող «Նիկոլայ Նիկողոսյան. Գրաֆիկա» ցուցահանդեսը կազմակերպվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտոնի աջակցությամբ: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվելու են մասնավոր հավաքածուներից գրաֆիկական աշխատանքներ, որոնք վարպետն արել է կյանքի վերջին տարիներին:
Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։ 1944 թվականից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում։ ՀՀ և ՌԴ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության նշանավոր ներկայացուցիչներից է։ Նա պատկանում է երկու մշակույթի՝ հայկական և ռուսական, որտեղ նա օրգանապես կապում է դասական եվրոպական և հին հայկական արվեստի ավանդույթները:
Ստեղծել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի», «Պրոֆեսոր Կոնստանտին Իգումնովի», «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի» և այլ հայտնի մարդկանց դիմաքանդակները։ Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են՝ Միքայել Նալբանդյանի հուշարձանը (Երևան), Ավետիք Իսահակյանի հուշարձանը (Գյումրի),Եղիշե Չարենցի հուշարձանը (Երևան)։ Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում