«Փաստ». Իշխանությունները մարդկանց փորձում են շեղել իրական խնդիրներից

«Փաստ». Իշխանությունները մարդկանց փորձում են շեղել իրական խնդիրներից

«Եթե յուրաքանչյուր երկիր մուտք է գործում բարեփոխումների շրջափուլ, ապա տեղի են ունենում կտրուկ տեղաշարժեր, ձևավորվում է դրական փոփոխությունների օրակարգ, իսկ առանցքային նշանակություն ունեցող հարցերին արագ լուծումներ են տրվում, և այդպես երկիրն առաջ է շարժվում:

Ներկայիս իշխանություններին հաջողվեց ժողովրդի քվեն ստանալ բարեփոխումների և տնտեսական հեղափոխության իրականացման խոստումների միջոցով, սակայն ավելի քան մեկուկես տարի անց էլ բարեփոխումների օրակարգ ձևավորված չէ:

Դրա փոխարեն ավելի շատ հանրային օրակարգ են նետվում ոչ թե առաջընթացին միտված նախաձեռնություններ, այլ այնպիսի որոշումներ, որոնց իրականացման համար որևէ հանրային պահանջ չկա, իսկ հետո դրանք դառնում են լայն քննարկման և քննադատությունների առարկա, ու քաղաքացիների ուշադրությունը շեղվում է իրական խնդիրներից:

Այդպիսի նախաձեռնությունների շարքում են տեղավորվում հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու որոշումները, ինչպես նաև ազգային արժեհամակարգը թուլացնելուն, Արցախյան ազատամարտի ու դրա հերոսների նշանակությունը նսեմացնելուն միտված քաղաքականությունը:

Իսկ որոշ առանցքային խնդիրներ, որոնք շատ լուրջ հանրային արձագանք են ստանում, կրկին ու կրկին հետաձգվում են՝ լուծում ստանալու փոխարեն մնալով օրակարգում:

Դրանցից առաջինը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին, որը ամռան վերջին և աշնան ընթացքում ակտիվ քննարկումների առարկա դարձավ:

Իշխանությունները, իհարկե, տրամադրված են հանքի շահագործման առումով և մի քանի անգամ փորձեցին դեպի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստներին համոզել, որ բացեն այն, բայց վերջիններս այդպես էլ մնացին անդրդվելի:

Իսկ իշխանությունը հարցին վերջնականապես լուծում տալու փոխարեն, որը ենթադրում էր վճռական քայլերի իրականացում՝ կա՛մ հանքը շահագործվում է, կա՛մ ոչ, նախընտրեց հետաձգել հարցի լուծումը՝ ըստ էության նպատակ ունենալով առաջնային գծում դիտարկել սեփական իշխանության պահպանման խնդիրը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում