Արցախի ԱԳՆ. ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
![Արցախի ԱԳՆ. ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի](https://times.am/v3/wp-content/uploads/2019/12/940c200c6d856b24f4397d79818e2ee1.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում