Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 4-ին՝ ուշ երեկոյան ժամերին, 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում