Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1in.am: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

ԱԱԾ-ից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ այս պահին այդ տեղեկատվության հետ կապված որեւէ նորություն չունեն, չեն կարող ասել, փորձենք ավելի ուշ ճշտել։

Նշենք, որ գերատեսչությունում խոսակցություններ են շրջանառվում, որ Լոռեցյանը ձերբակալվել է ատկատների գործով։

Հիշեցնենք, որ վերջերս էլ ԱԱԾ-ն ձերբակալել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում