Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով

Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավը, որը ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչը հեղինակել է 1897 թվականին, Փարիզում վաճառվել է 9,5 մլն եվրոյով, ասված է Artcurial աճուրդային տան հաղորդագրության մեջ, գրում է Reuters գործակալությունը:

Որպես կտավի նախնական գին սահմանված է եղել 5-7 մլն եվրոն:

Կտավը ձեռք է բերել անհատ հավաքորդ:

Աճուրդի հանված կտավը Գոգենի աշխատանքների շարքից միակն էր, որը ստեղծվել է Պոլինեզիական Թաիթի կղզում, որտեղ 1897 թվականին ապրել է նկարիչը:

Գոնգենը ծնվել է 1848 թվականին՝ Փարիզում: Գոգենի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմի հետ։ Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում