-3.9 C
Yerevan

«Փաստ». Եթե բյուջեում փող կա, փողը խնդիր չէ, ո՞րն է «դռնեդուռ ընկած» փող հավաքելու իմաստը

Նմանատիպ

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր...

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման,...

«Սփյուռքին և ողջ հայությանը համախմբելու և Հայաստանը զարգացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խոստումներն այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակի։ Ինչպես խոստումների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը:

Պատահական չէ, որ սփյուռքի հետ հարաբերությունների աշխուժացման և հայրենադարձության կազմակերպման ուղղությամբ տեսանելի առաջընթաց չկա։

Նույնիսկ ընդհակառակը: Այնինչ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանն այնպես էր ներկայացնում իրավիճակը, որ սփյուռքում իրենց նկատմամբ վստահության մակարդակն այնքան բարձր է, որ սփյուռքահայերը հերթ են կանգնելու Հայաստան վերադառնալու և հայրենիքում ներդրումներ կատարելու համար։

Իսկ ահա նոյեմբերի 28-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ նոր իշխանությունների նկատմամբ սփյուռքի վերաբերմունքն այնքան էլ միանշանակ չէ։

Քանի որ արդեն բավական ժամանակ է անցել, հիմա կարելի է նաև սթափ վերլուծել կատարվածը:

Փաստացի, նախորդներին նաև այս թեմայի մեջ սևացնելուց, հիմնադրամի նախկին ղեկավարությանը աշխարհի բոլոր մեղքերում մեղադրելուց, վարչապետի պաթետիկ կոչերից ու առանձին անհատների գումարներ փոխանցելու շուրջ մարտահրավերներ նետելուց հետո անգամ հազիվ հանգանակվեց 10 մլն դոլարից էլ քիչ գումար, որը զգալիորեն զիջում է նախորդ տարիներին անցկացված հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարներին:

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ սփյուռքի հետ հարաբերությունների ուղղությամբ իշխանությունների կողմից բավարար աշխատանք չի տարվել։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ իշխանությունները փորձում են գտնել հեռուստամարաթոնի մասին փաստեր, թեկուզ ոչ կարևոր, որպեսզի դրանք ներկայացնեն իբր առաջընթաց։

Այսպես, ըստ իշխանությունների՝ մեծ ձեռքբերում է, որ այս տարի գրանցվել է հեռուստամարաթոնի պատմության մեջ աննախադեպ թվով առցանց նվիրատու՝ շուրջ 1500 մարդ, բայց, ինչպես ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր նկատել, «մեջն ինչ կա». ի վերջո, կարևորը ոչ թե առցանց նվիրատուների քանակն է, այլ ընդհանուր նվիրատվություն կատարող անձանց քանակը և, առավել ևս, հանգանակված գումարի չափը։

Մի խոսքով, հեռուստամարաթոնի արդյունքները վերլուծելով՝ կարելի է փաստել, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ վստահությունը գահավիժում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր ժամանակին բավական ոգևորված էին իշխանափոխությամբ։

Ավելին, տարբեր երկրներից ստացվող հավաստի տեղեկությունների համաձայն, սփյուռքի բազմաթիվ համայնքներում որոշում է կայացվել չասենք՝ բոյկոտել, բայց գոնե ուղղակի չմասնակցել հեռուստամարաթոնին տարբեր պատճառներով:

Նախ՝ շատերը վստահ են, որ այս հանգանակությունն այս տեսքով այլևս սպառել է իրեն:

Երկրորդ՝ քանիցս վարչապետն ու այլ իշխանավորներ նշել են, որ բյուջեում փող կա, փողը խնդիր չէ, առկա են նաև սառեցված գումարները, պարզապես օպտիմալ ծախսելու խնդիր ունեն:

Այդ դեպքում ո՞րն է «դռնեդուռ ընկած» փող հավաքելու իմաստը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր...

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման,...