Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով
05/12/2019 18:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի Te Bourao II՝ «Հաստ ծառը »կտավը Փարիզի աճուրդում վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գնորդը միջազգային կոլեկցիոներ է, որը խոստացել է, որ նկարը կմնա Ֆրանսիայում: Կտավը ստեղծվել է 1897 թվականին, երբ նկարիչը գտնվում էր Թաիթիում: Կտավում ներկայացված է աղբյուր՝ թռչուններով և ծաղիկներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում